Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Ակնաբուժության արդի խնդիրները, մարտահրավերները. Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը` Երևանում

Ակնաբուժության արդի խնդիրները, մարտահրավերները. Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը` Երևանում

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նիստերի գլխավոր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը՝ նվիրված Ակնաբույժի միջազգային օրվան և ԵՊԲՀ 100-ամյակին:

Կոնֆերանսին մասնակցող առաջատար բժիշկները քննարկել են ոլորտին առնչվող հարցեր ու նախանշել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նորարարության, մասնագիտական փորձի և նոր սերնդի հետ երկխոսության հարթակը միավորել էր ակնաբույժներին` ներկայացնելու հայաստանյան ակնաբուժության նոր ձեռքբերումներն ու ավագ սերնդի փորձը:

 



Ակնաբուժության ոլորում  45-ամյա փորձ ունեցող, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի խոսքով՝ նման միջոցառումները, նախևառաջ, երիտասարդ սերնդի ու երիտասարդ մասնագետների առաջընթացին են միտված:


«Կա այսպիսի մի խոսք. ամեն ինչը՝ երեխաների համար, և ամեն մեկը` երեխաների համար. մենք անում ենք սա` ապագա սերունդների համար: Էգոիզմի տեսանկյունից՝ մեզ համար էլ է, քանի որ կողքից քո ստեղծածին նայելը բոլորովին ուրիշ արժեք ունի: Մարդն, ով ստեղծում է, կառուցում է, պետք է ժամանակ առ ժամանակ հետադարձ հայացք գցի իր արածի վրա»,- ասաց պրոֆ. Մալայանը՝ կարևորելով հատկապես ուռուցքային ականբուժության զարգացումը: 

 


Աչքի ուռուցքների, դրանց բուժման ու պետության կողմից ակնային ուռուցքների վիրահատությունների մասին խոսելով՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեշիշյանը նշում է, որ կոնֆերնասի նպատակը ոլորտում իրենց կողմից կատարված աշխատանքը ներկայացնելն է:

«Կարևոր է, որ մեր պրակտիկայում հանդիպած դեպքերը ենթարկվեն մասնագիտական քննարկումների, մեր գործընկերների հետ կիսվենք կատարած աշխատանքով, որպեսզի հետագայում բուժման ընթացքը կազմակերպվի առավել ճշգրիտ: Վերջին նորարարությունն այն է, որ աչքի չարորակ ուռուցք ախտորոշված բոլոր պացիենտներն, առողջապահության նախարարության օժանդակությամբ, այսուհետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կստանան անվճար բուժօգնություն: Խոսքը միայն ուռուցքի վերացման մասին չէ, այլ նաև՝ ռեկոնստրուկտիվ աշխատանքի: Ո՛չ միայն հեռացվում է ուռուցքը, այլ նաև կատարվում է վերականգնողական վիրահատություն, քանի որ տեսողական օրգանն, առանց կոպերի  լիարժեք համակարգի, գործել չի կարող»,- ասում է Ղարաքեշիշյանը:

Ա. Ղարաքեշիշյանը հավելեց, որ Հայաստանում, նաև` աշխարհում, ավելացել են աչքի ուռուցքային հիվանդության դեպքերը: Մասնագետի խոսքով՝ պատճառը ո՛չ միայն Մոլորակի օզոնային շերտի հետ կապված փոփոխություններն են, այլ նաև Հայաստանի բարձր լեռնային դիրքը, ռադիացիոն բարձր չափաբաժինը:

«Ներկայացնում էինք ուռուցքներ, որոնք տեսքից կարող են բորբոքում թվալ և չախտորոշվել: Դրանք մահացու ուռուցքներ են, և ժամանակին չախտորոշվելու դեպքում պացիենտը կարող է մահանալ: Մեր կոնֆերանսի կարևոր հասցեագրումներից էր, թե ակնաբույժներն ինչի վրա ուշադրություն դարձնեն»,-ասաց Արմինե Ղարաքեշիշյանը:

Մասնագետի խոսքով՝ կոպերի ուռուցքներն ամբողջ օրգանիզմի ուռուցքների 10%-ն են կազմում: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում աչքի վիրահատությունների 40%-ը հենց ակնային ուռուցքներ են:

 



«Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի  մանկական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ կոնֆերանսի նպատակն, առաջին հերթին, ակնաբույժների փորձի և գիտելիքների փոխանակումն է և գիտության այսօրվա պահանջներին հաղորդակից լինելը:

«Նպատակն է հաղորդակից դարձնել երիտասարդներին, որպեսզի նրանք ընդգրկվեն այս գործընթացի մեջ, ո՛չ միայն աշխատանքային և ուսումնական գծով, այլ նաև փորձեն հաղորդակցվել, կիսվել գիտելքիներով: Որպես մանկական ակնաբուժ, ինձ հետաքրքրում է մի խնդիր՝երեխաներին հեռու պահել գաջեթներիից, սմարթֆոններից: Այստեղ առաջ են գալիս մի շարք խնդիրներ՝ հոգեբանականից մինչև ֆիզիկական պասիվություն: Մեծ վտանգ կա տեսողական լարվածության, կարճատեսության, հաճախաթարթության, նևրոզների»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը:

 



Գործընկերների կարծիքը կիսում և կոնֆերանսի նշանակությունը կարևորում է նաև «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի վնասավածաբանության բաժանմունքի բժիշկ, Հայկական ակնաբուժական նախագծի՝ «Աչքի շարժական հիվանդանոցի» մարզային կենտրոնի պատասխանատու վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: 2002 թվականից  բարեգործական շարժական կլինիկաների գործունեության շրջանակում շուրջ 20,000 վիրահատություն իրականացրած բժշկի խոսքով՝ «աչքը պահելու» համար անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ հետազոտվել:

Նա սեփական փորձով նշում է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, աչքի հիվանդությունների մեծ մասը «բաժին են ընկնում» կատարակտին. «Ամենատարածված հիվանդությունը, միջազգային վիճակագրությամբ, Հայաստանում և աշխարհում, կատարակտն է:  Հայաստանի բնակչության 3 մլն-ի հաշվարկով շուրջ 10,000 մարդ հիվանդ է կատարակտով»,-ասաց Ասատուր Հովսեփյանը:

Մասնագետը հուրախությամբ նշեց, որ Հայաստանի 4 քաղաքում՝ Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում,  բացվել են ակնաբուժական տարածքային կլինիկաներ, ինչը կնպաստի մեր տարածաշրջանում բնակչության շրջանում անկնաբուժական հիվանդությունների ժամանակին բուժմանը և դրանց կանխարգելմանը:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում
Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում

Հարգելի կոլեգաներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ 3-րդ ամենամյա Սիրտանոթային սիմպոզիումի ծրագիրը...

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. անճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում. armeniamedicalcenter.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. անճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում. armeniamedicalcenter.am

Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...

«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com
«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով
7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով

Հարգելի գործընկերներ


Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ